Վարդգես Պետրոսյան 90

Գրող, հրապարակախոս, դրամատուրգ, հասարակական գործիչ, մեծանուն և նվիրյալ աշտարակցի Վարդգես Պետրոսյանը դարձավ 90 տարեկան։ Գրողի անվանակիր մարզային գրադարանի՝ դեռևս ապրիլ ամսվանից մեկնարկած պետրոսյանական բազմաբնույթ միջոցառումները եզրափակվեցին հոբելյանական հանդիսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր յուրահատուկ ձևաչափով։ Վ․ Պետրոսյանի կյանքի ու գործունեության կարևոր շրջանները ներկայացվեցին գրողի հետ «երկխոսության» ձևով՝ ընդգրկելով հետաքրքիր նյութեր նրա հարցազրույցներից, ելույթներից, հրապարակախոսությունից, ինչպես նաև հանրածանոթ ու սիրված հատվածներ։ Միջոցառմանը հյուրընկալվել էին գրողի դուստրը, թոռնուհին, գրողներ, մտավորականներ, մտերիմներ, ընթերցողներ։ #Վարդգես_Պետրոսյան_90

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով