Գիտագործնական սեմինար։
Հայկական գրադարանային ասոցիացիայի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է՝ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագրով վարպետության դաս՝ Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար։Ներկայացվեցին դպրոցական գրադարանների արդի խնդիրները, ընթերցանության կազմակերպման նորարար մեթոդները։ Սեմինարը վարեցին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը և նույն գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
