Նոր գրքեր 📖
📚Արագածոտնի մարզային գրադարանի գրքային հավաքածուն համալրվել է ժամանակակից հանրաճանաչ գրող Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի օրինակներով, ինչպես նաև Գագիկ Աղաջանյանի հեղինակային գրքերով: Նվիրատվությունը կազմակերպվել է հեղինակի և կարդինալ Գ.Պ. Աղաջանյանի տոհմի շառավիղ, գրքի գլխավոր հովանավոր Գագիկ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ:
Շնորհակալություն Աշոտ Աղաբաբյանին այս հրաշալի նախաձեռնության, ինչպես նաև գիրքն ու ընթերցանության մշակույթը մեզանում մշտապես խթանելու և զարգացնելու համար: Այսպիսով, Աշոտ Աղաբաբյանի գրականությանը հավատարիմ ընթերցողները արդեն հնարավորություն ունեն ծանոթանալու սպասված գրքին:
