«Աննը Ֆրանկ»:Երիտասարդ աղջկա օրագիրը»

Օր առաջին

Տրվեց Աննը Ֆրանկի «Հետնատունը» գրքին նվիրված միջոցառումների մեկնարկը: Գրադարանի ակտիվ ընթերցողները, ովքեր ընտրվել էին Աննը Ֆրանկի «դեսպաններ», ներկայացրին «Հետնատունը» գիրքը: Արամը՝ ծրագրի համակարգողը, խոսեց ծրագրի և գրքի կարևորության մասին: Հյուրընկալել էինք Աշտարակի Արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներին և սաներին:

Օր երկրորդ

Միջոցառումների շարքի 2-րդ օրը թեմատիկ հաջորդականությամբ հյուրընկալեցինք պատմաբան Ազնիվ Գալստյանին, ով խոսեց Հոլոքոստի պատճառների մասին և զուգահեռներ տարավ Հայոց Ցեղասպանության հետ: Հանդիպմանը ներկա էին Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժներ և 8-9-րդ դասարանի աշակերտներ: Ավարտին ներկաներին բաժանվեցին թեմատիկ թերթոններ և էջանիշեր:

Օր երրորդ

Հյուրընկալել էինք հոգեբան Գայանե Խաչատրյանին, ով անդրադարաձավ Աննը Ֆրանկի զգացմունքային աշխարհին, պատանիների հոգեբանությանը: Միջոցառմանը ներկա էին Աղձք և Ոսկեհատ համայնքների դպրոցների աշակերտները:

Օր չորրորդ

Տեղի ունեցավ Աննը Ֆրանկի «Հետնատունը» գրքի քնարկումը:Ընթերցվեցին գրքից առավել հետաքրքիր հատվածներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով