«Մանկական գրքի միջազգային օր»

Մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակներում մարզային գրադարանի հերթական միջոցառումը՝ «Մանկական գրքի միջազգային օր» խորագրով, տեղի ունեցավ Աշտարակի Հայորդաց տանը: Երեխաներին ներկայացվեց, թե ինչ նշանակություն ու խորհուրդ ունի իր մեջ այս կարևոր, հիշարժան օրը:
Բազմաթիվ, հետաքրքիր ու հարուստ գրքային ցուցահանդեսում՝ Հովհ. Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հատուկ առանձնացված էին նրա մանուկների համար նախատեսված գրքերը:
Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան, շփվեցին ցուցադրված գրքերի հետ, արտասանեցին Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից, քառյակներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով