ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

1.1. Գրադարանն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրը` 10:30 — 16:30-ը:

1.2. Գրադարանային հավաքածուից օգտվելն անվճար է:

1.3. Գրադարանային հավաքածուից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

1.4. Գրադարանից օգտվելու կարգը խախտելու դեպքում ընթերցողը զգուշացվում է, իսկ կրկնվելու դեպքում զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:

2. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

2.1. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ մինչև 16 տարեկանները՝ ծննդյան վկայական:

2.2. Գրադարանում գրանցվելու համար յուրաքանչյուր ընթերցողի համար բացվում է գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս և այլ տեղեկություններ):

3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Գրքերը դուրս են տրվում 15 օր ժամկետով (2 անգամ երկարաձգելու իրավունքով): Երեխաներին գրքերը տրվում են 10 օր ժամկետով: Վերցրած գրականությունը վերադարձնել քարտում նշված ժամկետում: Ուշացման և անփույթ վերաբերմունքի դեպքու սահմանվում է տուգանք՝ որոշ ժամկետով զրկվելով գրադարանից օգտվելու իրավունքից:

3.2. Հազվագյուտ, հնատիպ և արժեքավոր հրատարակությունները, ամսագրերը, մեկ օրինակից գրքերը, բառարանները, հանրագիտարանները, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը ընթերցողներին տրվում են միայն ընթերցասրահում ընթերցելու համար:

3.3. Գրադարանի ընթերցասրահում պահվող գրքերից և այլ տպագիր նյութերից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Գրականությունը ընթերցասրահից դուրս չի տրվում:

5. ԸՆԹԵՐՑՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

5.1. Գրադարանի ծառայություններից օգտվողը պարտավոր է պահպանել գրադարանից օգտվելու կարգը:

5.2. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում վերցրած գրքերը և այլ տպագիր միջոցները խնամքով պահպանելու և բարվոք վիճակում, ժամանակին գրադարանին վերադարձնելու համար: Ընթերցողները պարտավոր են գրադարանի հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում վերականգնել վնասած հավաքածուն և (կամ) այլ գույքը կամ փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով: