Ալեքս Մայքլիդիս «Լռակյաց հիվանդը»
Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպը հեղինակի դեբյուտային ստեղծագործությունն է: Հրատարակվել է աշխարհի 40 երկրում: Թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանը նկատում է՝ այնքան է տարվել գործով, որ նախ որպես ընթերցող է կարդացել.«Սկզբում գրքին վերաբերվել եմ որպես ընթերցող։ Մինչև վերջ կարդացել եմ և ինձ համար, որպես ընթերցողի, շատ անսպասելի հանգուցալուծում եղավ։Կարծում եմ՝ ճիշտ որոշում է րթարգմանելը»:Հայընթերցողն արժանի է ծանոթանալ ժամանակակից գործերին, այնպիսի ստեղծագործությունների, որոնք ստեղծվել են ընդամենը մեկ-երկու տարի առաջ։ Ինտրիգային, հետաքրքիր, դրամատիկ վեպի լեզուն թարգմանիչն անվանում է ճկուն: Վեպը հատկապես աչքի է ընկնում շատ երկխոսություններով, չնայած գրքի գլխավոր հերոսուհին, մինչև վերջ լուռ է։ Թարգմանիչն այս առիթով նկատում է.«Շատ կարևոր է պահպանել երկխոսության ռիթմը, և երկարությունը նախադասությունների, ոգին, խոսակցական ոճը։Ոճային տարբերությունները։ Կերպարները միմյանցից շատ տարբերվում են»:Իդեալական, շքեղ, սիրառատ կյանքը մի քանի ժամում վերածվում է դրամայի, իսկ հերոսուհին հայտնվում է հոգեբուժարանում:Տարբերվում են նաև իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսները։ Հետևաբար, բոլոր իրավիճակներն իրար նման պետք է չլինեն։ Երիտասարդ արվեստագետների ընտանեկան պատմությունը վերածվում է ողբերգության, որից հետո գլխավոր հերոսուհին՝ Ալիսիսան դառնում է լուռ ու մունջ, հրաժարվում է խոսել: Իդեալական, շքեղ, սիրառատ կյանքը մի քանի ժամում վերածվում է դրամայի, իսկ հերոսուհին հայտնվում է հոգեբուժարանում. «Նրանց ընտանեկան պատմությունը վերածվում է ընտանեկան ողբերգության, բայց շատ անսպասելի հանգուցալուծմամբ։ Մինչև վերջին պահը ինտրիգը կա։Մինչև վերջին պահն ընթերցողը չի կարող գուշակել, թե ինչպես է ավարտվելու պատմությունը»։Հայերեն գիրքը թարգմանվեց հեշտ, վերնագիրն ընտրվեց՝ երկար: Քննարկումները Newmag-ում պտտվում էին պացիե՞նտ, թե՞ հիվանդ, լո՞ւռ, թե՞ լռակյաց կամ էլ՝ լուռ ու մունջ բառերի շուրջ: Ըստ թարգմանչի, բնագրի վերնագիրը տալիս է շատ հնարավորություններ ու նաև՝ շատ հարցեր. «Բնագրի վերնագիրը տալիս է բազմաթիվ հնարավորություններ։ Լուռումունջ հիվանդը, պացիենտը։ Երկար քննարկել ենք նաև այդ տարբերակը, պացիե՞նտ, թե՞ հիվանդ։ Սկզբում մտածում էինք մունջ հիվանդը, բայց հետո ենթադրեցինք, որ աներկբա չի ընկալվի»։Ով է նա, ինչու է լռում, ու ով պետք է վերջ տա մունջ հիվանդի ծանր ու երկար լռությանը: