Սթիվեն Քովի — «8-րդ սովորույթը»

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերի հեղինակ Սթիվեն Ռ․ Քովիի երկար սպասված նոր գիրքը«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի վրա աշխատելուց ի վեր նման կիրք, վստահություն ու հուզմունք ես չէի զգացել։ Կարծում եմ՝ պատճառը, որ «8-րդ սովորույթում» տեղ գտած նոր գաղափարներն այդքան ուժեղ արձագանք ունեցան, այն է, որ մարդիկ դատարկության զգացում ունեն։ Այս նույն դատարկությունը զգացվում է նաև ողջ աշխարհի կազմակերպություններում, որոնց մեծ մասը պայքարում է իր գերակա նպատակներին հասնելու համար։ Մարդկանց մոտ չկա այն զգացողությունը, որ իրենց յուրահատուկ տաղանդները պահանջված են կամ գնահատված։ Որպես արդյունք՝ թե մարդկանց, թե կազմակերպությունների մոտ առաջանում է բնական մղում՝ գտնելու իրենց ձայնը, ունենալու նշանակություն, անելու փոփոխություններ, հասնելու հզորության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով