Նոր գրքեր📖📚
Ռոալդ Դալ «Վհուկները»
Հեքիաթի վհուկները, չգիտես ինչու, միշտ ծիծաղելի սև գլխարկ են դնում, սև թիկնոց հագնում ու ցախավել հեծնում: Բայց այս պատմությունը հեքիաթ չէ: Սա իսկական վհուկների մասին է:
«Մեծ Բարի Հսկան» (ՄԲՀ)Ռոալդ Դալի հերոսները՝ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ինչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը:
«Ջեյմսն ու հսկայական դեղձը»
Այստեղ դուք կհանդիպեք փոքրիկ Ջեյմսին և նրա արտասովոր ընկերներին, ու միասին մի զարմանահրաշ, արկածներով լի ճամփորդության կմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը: