Նոր գրքեր📖📚

Ռոալդ Դալ 🔹«Վհուկները»🧙‍♀️🧙Հեքիաթի վհուկները, չգիտես ինչու, միշտ ծիծաղելի սև գլխարկ են դնում, սև թիկնոց հագնում ու ցախավել հեծնում: Բայց այս պատմությունը հեքիաթ չէ: Սա իսկական վհուկների մասին է: 🔹«Մեծ Բարի Հսկան» (ՄԲՀ)Ռոալդ Դալի հերոսները՝ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ինչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը: 🔹«Ջեյմսն ու հսկայական դեղձը»🍑Այստեղ դուք կհանդիպեք փոքրիկ Ջեյմսին և նրա արտասովոր ընկերներին, ու միասին մի զարմանահրաշ, արկածներով լի ճամփորդության կմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով