Գրադարանավարի օր:

🤗Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանի մի խումբ աշխատակիցներ արժանացել են շնորհակալագրերի:ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, ընթերցանության խթանմանն ուղղված արդյունավետ գործունեության համար շնորհակալագիր է տրվել մատենագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ Արմինե Սահակյանին:Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից շնորհակալագրերով խրախուսվել են փոխտնօրեն Մելանյա Մարտիրոսյանը, մանկական բաժնի վարիչ Ալլա Մնացականյանը, գլխավոր գրադարանավար Լորա Սահակյանը, առաջատար գրադարանավարներ Նաիրուհի Ավետիսյանն ու Գայանե Սահակյանը:Գրադարանային ոլորտում արդյունավետ և բովանդակային գործունեություն ծավալելու համար պատվոգրի է արժանացել նաև Վ․Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը:

#Գրադարանավարի_օր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով